Բաժիններ՝

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 27.002 դեպք են հայտնաբերել մեկ օրում

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 27 002-ով՝ մինչեւ 3 105 037: Դեկտեմբերի 29-ին այդ մասին լրագրողներին հայտնել են Նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:

Աճը նվազագույնն է դեկտեմբերի 16-ից ի վեր, դեկտեմբերի 28-ին շտաբը հայտնել էր 27 787 հայտնաբերված դեպքերի մասին: Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների աճը երրրորդ օրը շարունակ գտնվում է 0,9 տոկոսի մակարդակում: Այսպես կոչված ակտիվ դեպքերի, այսինքն՝ այն հիվանդների քանակը, որոնք այս պահին բուժում են անցնում, ավելացել է մինչեւ 553 027, հետեւում է շտաբի տվյալներից: Ռուսաստանում դուրս գրված հիվանդների թիվը, որոնց մոտ ավելի վաղ կորոնավիրուս են ախտորոշել, մեկ օրում ավելացել է 24 874-ով: Ընդամենն ապաքինվել է 2 496 183 մարդ:

Շտաբի տվյալների համաձայն՝՛ ապաքինվածների բաժինն աճել է մնչեւ վարակվածների ընդհանուր թվի 80,4 տոկոսի մակարդակ: Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել է 562-ով՝ մեկ օր առաջվա 487-ի դիմաց, մինչեւ 55 827: Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակի ավարտից հետո) մնացել է 1,8 տոկոսի մակարդակում, հետեւում է շտաբի տվյալներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս