«Նիկոլի գյումրեցի հովանավորյալը պահանջում է Նիկոլի հրաժարակա՞նը». Գագիկ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Նիկոլի գյումրեցի հովանավորյալը պահանջում է Նիկոլի հրաժարակա՞նը
Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետի պաշտոնը 20 տարի զբաղեցրած Սահակ Մինասյանը, ով Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցության արդյունքում 2016 թ-ին դարձավ Շիրակի պետհամալսարանի ռեկտոր, իսկ Նիկոլի վարչապետ դառնալուց հետո իր խայտառակ գործունեության հետևանքով ընդամենն ազատվեց պաշտոնից, հիմա էլ, ըստ Գյումրիում տարածվող լուրերի, զբաղվում է ակտիվ քաղաքականությամբ…
Դեկտեմբերի սկզբին Երևանում տեղի ունեցած Նիկոլի հրաժարականը պահանջող քայլերթներից մեկի ժամանակ՝ Երևանի Պռոշյան փողոցում Սահակ Մինասյանին տեսել են վանկարկելով՝ «Նիկո՛լ դավաճան», «Նիկո՛լ հեռացիր»…
Այս ամենին նորմալ կվերաբերվեի, եթե չգիտենայի, թե Նիկոլի վարչակազմն ինչպես է բացահայտ պաշտպանում և հովանավորում Սահակ Մինասյանին…
ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնից ազատվելուց հետո Սահակ Մինասյանի խայտառակ գործունեության վերաբերյալ մի քանի քրեական գործեր հարուցվեցին, որոնք, ըստ Գյումրիում տարածված լուրերի, ծածկադմփոցի անելու համար ՀՔԾ ուղարկվեցին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և նրա սանիկ՝ Շիրակի մարզի նախկին դատախազ Կարեն Գաբրիելյանի անմիջական մասնակցության արդյունքում, ովքեր, ըստ նույն այդ լուրերի այդ ամենը կազմակերպել են վատահամբավ Սահակի կողմից մատուցված «շնորհակալության» դիմաց…
2018 թ-ի իշխանատեղափոխությունից հետո ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի նախկին ղեկավար Սահակ Մինասյանը հրաժարվեց ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարի պաշտոնից, հետո մի քանի գործարարների հետ նամակ էր գրել Նիկոլին ու մեղադրում էր իր նախկին հովանավորին՝ Սերժ Սարգսյանին “ներկլանային կոռուպցիոն կապեր ստեղծելու մեջ, որը խանգարում էր փոքր և միջին բիզնեսի զարգացմանը” (նամակը տեղադարաված է ecolur. org կայքում)…. Այո՛, հենց այդպես…
2017 թ-ին Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրման համար մեծ ջանքեր գործադրած Սահակը մեղադրում էր իրեն հովանավորողին և գործի նշանակողին հանցագործությունների մեջ… Բազմաթիվ մարդկանց կողմից Շիրակի մարզի կրթությունը և ընտրական գործընթացներն ապականելու մեջ մեղադրված Սահակ Մինասյանին այս տարվա մարտին ինքս տեսա Գյումրիի կենտրոնում գտնվող «ԱՅՈ՛»-ի շտաբ մտնելիս… Զարմանալ պետք չէ. Նիկոլի կողմից կազմակերպված անօրինական սահմանադրական հանրաքվեի կազմակերպման գործին լծվել էր նաև սույն կերպարը…
Նիկոլի վարչակազմն, ըստ Գյումրիում տարածված լուրերի, Սահակին օգտագործում է իր ընդդիմախոսներին ճնշելու և օգուտ ստանալու համար… Մարզի կրթության վարչության պետի և ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոններում Մինասյան Սահակի կողմից գործած հանցագործությունները ծածկադմփոցի անելու գինը՝ իմ դեմ դատական հայցեր ներկայացնելն է, որոնց միջոցով այս իշխանությունները փորձում են փակել իմ բերանը, ինչպես նաև իշխանություններին խիստ քննադատության ենթարկող գործարարներին խնդիրներ ստեղծելն է… Ըստ նույն լուրերի, Սահակ Մինասյանն իշխանությունների հովանավորությունը վայելելով և ինչ-ինչ խոստումներ տալով այս իշխանությունների տարբեր ներկայացուցիչներին (պատգամավորներ, նախարարներ, վարչության պետեր և այլն) փորձում է փակել Ախուրյան գետի վրա գտնվող ՀԷԿ-երից մեկը, որը պատկանում է ընդդիմադիր հայացքներ ունեցող գործարարներից մեկին… Իսկ հիմա, պարզվում է, Սահակ Մինասյանը թունդ ընդդիմադիր է և պահանջում է Նիկոլի հրաժարականը…
Լավ է անում, քանի որ Նիկոլն ու Սահակն իրար արժանի են՝ օգտագործում են մեկը մյուսին օգուտ ստանալու նպատակով…»: