«Զարմանալի չէ, որ որոշակի շրջանակներ եկեղեցու դեմ արշավ են սկսել». Ռուբեն Մելիքյան
Բազմաթիվ քաղաքացիներ այսօր Մայր աթոռում են՝ սատարելու Առաքելական եկեցուն և Վեհափառ հայրապետին։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ այսօր երկրում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ ամեն օր հարված է հասցվում հայի ինքնությանը։
«Այս պահին մեր ազգային եկեղեցին երևի ամենակարևոր հիմնասյուններից է, որը մնացել է, ցավոք մենք ունենք լրջագույն խնդիրներ պետական ինստիտուտների հետ։ Անձամբ ինձ համար ամենևին էլ զարմանալի չէր, որ որոշակի շրջանակներ եկեղեցու դեմ արշավ են սկսել։ Ունեմ պատկերացում, թե որ շրջանակներն են, բայց չեմ ուզում բարձրաձայնել, քանի որ դրանք լավ քողարկված են։ Նրանք արշավ սկսեցին կոնկրետ Գարեգին Վեհափառի դեմ, բայց իրականում այդ արշավը եկեղեցու դեմ է, նաև՝ եկեղեցին դավանողների դեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ռուբեն Մելիքյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում