Բաժիններ՝

Եթե Փաշինյանը նամուս ունենար, Սիսիանում քահանայից անկյուն կուզեր իր կյանքն այնտեղ անցկացնելու համար. Իսրայել Հակոբկոխյան

Անվանի բռնցքամարտիկ Իսրայել Հակոբխոյանն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էմիածնում մասնակցւմ էր տարեվերջյան Սուրբ պատարագին, ինչը խոչընդոտելու և Վեհափառի վրա հարձակում գործելու մասին մի քանի օր առաջ համացանցում հայտնվել էին գրառումներ։

Անվանի բռնցքամարտիկը պնդում է՝ նման գրառումներ անողները անասուններ են, ոչ թե մարդկային արարածներ։

«Եթե այդ կարգի անասուններ կան, որոնք պատրաստ են մեր կաթողիկոսի մատուցած պատարագը հարամել, ապա նրանց համար պետք է գտնենք մի կարգին հովիվ, որ այս անասուններին տեր կանգնի»,- ասաց Հակոբկոխյանը։

Վերջինս նշեց, որ ցավ է ապրում երկրում կատարվողի համար ու այդ ցավն ավելի ուժեղ է, քան նրանցից, որոնք ստացել է բռնցքամարտի իր ողջ կարիերայի ընթացքում։

«Բռնցքամարտում այդքան հարվածներ եմ ստացել, բայց այդ աստիճանի չի ցավացել, այն աստիճանի, որը հիմա եմ զգում, երբ տեսնում եմ, թե հայ ազգի մեջ որքան կրոնափոխ ու ազգադավ մարդիկ կան»,- ասաց բռնցաքամարտիկը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին էլ, ապա Իսրայել Հակոբկոխյանը նշեց, որ եթե Փաշինյանն ունենար գեթ մեկ գրամ նամուս, ապա հիմա բոլորովին այլ իրավիճակում կլիներ։

«Եթե նա մի գրամ նամուս ունենար, ինքը հենց Սիսիանում քահանային ներողություն կխնդրեր ու կխնդրեր նաև, որ մի անկյուն տան իրեն ու մինչև կյանքի վերջն այդ անկյունում կանցկացներ»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս