Աշխարհի ամենաթանկարժեք ավտոմեքենաների թոփ հնգյակը (լուսանկարներ)
Maybach Exelero ավտոմեքենան Maybach մակնիշի է, որը համարվում է աշխարհի ամենաթանկարժեք սպորտային մեքենան: Բազային կոմպլեկտավորմամբ գինը 8մլն դոլար է:
Bugatti Veyron Super Sport. այս մոդելը պատկանում է Bugatti-ին («Ֆոլկսվագեն» կոնցեռն: Ավտոմեքենայի մաքսիմալ արագությունը 431 կմ/ժամ է: Աշխարհում սերիական արտադրության ամենաարագընթաց մեքենան է ընդհանուր օգտագործման ճանապարհների համար: Bugatti Veyron-ը հանդիսանում է սերիական արտադրության ամենաարագընթաց ավտոմեքենան։
Ավտոմեքենան իր անվանումը ստացել է մրցավազքի ֆրանսիացի լեգենդար վարորդ Պիեռ Վեյրոնի պատվին, ով 1939 թվականին հաղթել է Լե-Մանեի մրցարշավում։ Առավելագույն արագությամբ այս ավտոմեքենային ընդամենը 10 վայրկյան է անհրաժեշտ կանգ առնելու համար։ Bugatti Veyron-ն աշխարհում ամենաթանկ ավտոմեքենաներից մեկն է։ Գները սկսվում են 1,4 միլիոն եվրոյից, կան նաև շատ ավելի թանկ մոդելներ, որոնց մի մասն արտադրվում է եզակի օրինակով։ Bugatti Veyron-ի միայն փոխանցման տուփն ավելի թանկ արժե, քան Porshe 911-ը․ իսկ արգելակման սկավառակները թանկ են Volkswagen Golf-ից: Այս մոդելի արժեքը 2,6 մլն դոլար է:
Koenigsegg Agera. շվեդական Koenigsegg Automotive AB ընկերության արտադրանքն է, որը թողարկվել է ընկերության 15-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Agera անվանումը շվեդերենից թարգմանաբար նշանակում է «գործողություն»: Ավտոմեքենայի արժեքը 1,5 մլն դոլար է:
Maybach Landaulet. ավտոմեքենան առաջին անգամ ներկայացվել է Դեթրոյտում՝ 2008 թվականին: Այս ստեղծվել է Maybach 62S-ի հիմքի վրա: Գինը 1,4 մլն դոլար է:
Pagani Zonda սպորտային ավտոմեքենան ստեղծվել է Իտալիայում՝ 1999 թվականին, և արտադրվում է մինչ օրս: Մեքենայի ստեղծմանը սկզբնական շրջանում մասնակցել է «Ֆորմուլա-1»-ի չեմպիոն Խուան-Մանուել Ֆանհիոն: Pagani Zonda C9 ավտոմեքենայի արժեքը 1,3 մլն դոլար է: