«Թուրքի կամակատարը փորձում է ամեն գնով մեկ-երկու ամիս էլ մնալ աթոռին, որպեսզի հասցնի ստորագրել սահմանազատման այն փաստաթուղթը, որը այս պահին պատրաստվում է ալիևի կողմից». Գևորգ Գևորգյան

Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երբ թուրքի կամակատարը ասում է 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններ, նշանակում է, որ փորձում է ամեն գնով մեկ-երկու ամիս էլ մնալ աթոռին, որպեսզի հասցնի ստորագրել սահմանազատման այն փաստաթուղթը, որը այս պահին պատրաստվում է ալիևի կողմից։

Երկրորդ քայլով հաստատելու է դիվանագիտական հարաբերություններ ադրբեջանի հետ, երրորդ քայլով ադրբեջանցիների բնակեցում Հայաստանի տարածքում, մասնավորապես այն համայնքներում, որտեղ ԽՍՀՄ ժամանակաշրջանում ապրել են։

Եվ այս ամենը ընդամենը, կրկնում եմ, երկու, երեք ամսվա ընթացքում։

Նոր տարվա բդից չհրաժարվող, դրկից բարեկամի սուգը անտեսող ստամոքսակրոններ, չեք հասկանում չէ°…

Հարգանքս Հայրենիքի փրկության համար պայքարող գիտակից մարդկանց։ Միշտ էլ երկիր պահողը գիտակից նվիրյալներն են եղել և ոչ երբեք արժեհամակարգային կոլապսից բարոյալքվածները»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031