Բաժիններ՝

ԱՄՆ-ի դատարանը մերժել է Թրամփի հայցը Վիսկոնսինում ընտրությունների արդյունքների վերանայման մասին

ԱՄՆ-ի յոթերորդ օկրուգի Վերաքննիչ դատարանը, որը գտնվում է Չիկագոյում (Իլինոյսի նահանգ), դեկտեմբերի 24-ին մերժել է գործող նախագահ Դոնալդ Թրամփի իրավաբանական խմբի հայցը Վիսկոնսինի նահանգում նախագահական ընտրությունների արդյունքների վերանայման մասին: Այդ դատական ատյանը, որը քննում է Իլինոյսի, Ինդիանայի եւ Վիսկոնսինի նահանգների գործերը, անհամոզիչ է համարել Թրամփի իրավաբանների ներկայացրած փաստարկները, հաղորդել է Politico թերթը:

Վերաքննիչ դատարանի բոլոր երեք դատավորները չեն ընդունել այն փաստարկները, թե Վիսկոսինի ընտրական հանձնաժողովն իբր խախտել է ԱՄՆ-ի Սահմանադրությունը, մասնավորապես, հեռակա քվեարկության համար քվեաթերթիկները հավաքելիս: Արտահայտելով իր գործընկերների ընդհանուր կարծիքը՝ դատավոր Մայքլ Սքադերը հայտարարել է, որ նշված փոփոխություններն այնքան էական չեն, որ հակասեն սահմանադրական պահանջներին, որոնք ներկայացվում են նախագահական ընտրությունների կազմակերպմանն ու անցկացմանը: Այսպիսով, դատարանն առանց փոփոխությունների է թողել այնտեղ անցկացված նախագահական ընտրությունների՝ նահանգի իշխանությունների կողմից հաստատված արդյունքները, որտեղ հաղթանակը տրվել է Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջոզեֆ Բայդենին:

«Նախագահ (Թրամփը) բոլոր հնարավորություններն ուներ մնչեւ ընտրությունները վիճարկելու Վիսկոնսինի օրենսդրությունը՝ ներկայացնելով ներկայիս հայտարարություններին համանման հայտարարություններ: Հրաժարվելով այդ հնարավորությունից՝ նա չի կարող այժմ՝ ընտրությունների արդյունքների վերջնական հասատումից հետո, փորձել վիճարկել (նահանգի օրենքները)»,- մեջբերում է հրատարկությունը Սքադերի հայտարարությունը:

Politico-ն նշել է, որ Վիսկոնսինում գործի պարտությունը դարձել է Թրամփի իրավաբանական խմբի բազմաթիվ դատական պարտություններից եւս մեկը, որը փորձում է վիճարկել ընտրությունների արդյունքներն այսպես կոչված տատանվող նահանգներում, որտեղ Բայդենը հաղթել է նվազագույն տարբերությամբ: Թերթն առանձնահատուկ նշել է, որ յոթերորդ օկրուգի Վերաքննիչ դատարանի բոլոր երեք դատավորները «հանրապետական նշանակյալներ են», հետեւաբար, նրանք չէին կարող կանխակալ վերաբերվել հանրապետական Թրափի անունից հարուցված հայցի քննարկմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս