Իշխան Սաղաթելյանին հրավիրել են Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն

Այսօր, ժամը 14:00-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանին կրկին հրավիրել են հարցաքննության՝ այս անգամ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն:

Yerkir.am-ն այդ կապակցությամբ մեկնաբանություն խնդրեց Իշխան Սաղաթելյանից, ով այս փաստը որակեց որպես իշխանությունների՝ ընդդիմությանը լռեցնելուն և Շարժումը ճնշելուն ուղղված ճղճիմ քայլ:

«Հայրենիքի փրկության շարժման ընթացքը որևէ կերպ կասեցնել հնարավոր չէ, և այսպիսի խղճուկ քայլերն ընդամենը խոսում են այն մասին, որ հայրենիքը մաս-մաս թշնամուն հանձնող այս դավադիրների իշխանության վախճանը մոտենում է վերջնակետին»,- նշեց նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031