Նիգերիայում հայտնաբերել են կորոնավիրուսի ևս մեկ տարբերակ
Գիտնականները SARS-CoV-2 կորոնավիրուսի եւս մեկ տարբերակ են հայտնաբերել. այս անգամ նոր հիմնամանրէն հայտնաբերվել է Նիգերիայում: Այդ մասին հաղորդել է Associated Press-ը՝ վկայակոչելով Աֆրիկյան միության հիվանդությունների հսկողության եւ կանխարգելման կենտրոնների տնօրեն Ջոն Նկենգասոնգին:
Նա նշել է, որ այդ տարբերակը տարբերվում է ինչպես «սովորական կորոնավիրուսից, որը հայտնաբերվել է 2020 թվականի սկզբին, այնպես էլ նրա նոր տարատեսակներից, որոնք հայտնաբերվել են Մեծ Բրիտանիայում եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունում:
Նկենգասոնգը հավելել է, որ կորոնավիրուսի այդ հիմնամանրէն՝ P681H-ը, ի տարբերություն հարավաֆրիկյանի եւ բրիտանականի, ավելի վարակիչ չէ:
Սակայն, վստահության համար հարկավոր է, որ գիտնականները հետազոտությունները շարունակեն, նշել է նա:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիան եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունը հաղորդել էին SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր, ավելի վարակիչ տարատեսակների հայտնաբերման մասին: Այդ պատճառով աշխարհի բազմաթիվ երկրներ դադարեցրել են ուղեւորային հաղորդակցությունն այդ երկրների հետ, այդ թվում՝ Ռուսաստանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: