Թունիսի ափերի մոտ առնվազն 20 անօրինական միգրանտ է զոհվել նավաբեկության ժամանակ. Reuters
Անօրինական միգրանտներով Աֆրիկայից մեկնած նավակը, որը փորձել է կտրել-անցնել Միջերկրական ծովն Իտալիայի Լամպեդուզա կղզու ուղղությամբ, ջրասույզ է եղել Թունիսի ափերի մոտ: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության անվտանգության ծառայության մի աղբյուր:
Գործակալության տվյալներով՝ նավակում եղել է մոտավորապես 45 մարդ: Նրանցից առնվազն 20-ը զոհվել է, եւս շուրջ 20 հոգի համարվում է կորած, հինգին փրկել են առափնյա պահապանության աշխատակիցները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: