Բաժիններ՝

Թրամփն Իրանին է մեղադրել Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանության վրա իրականացված գրոհի մեջ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանության վրա իրականացված հարձակման ետեւում կանգնած է Իրանը: Այդ մասին հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: «Բաղդադում մեր դեսպանությունը կիրակի օրը հարվածներ է ստացել մի քանի հրթիռներով: Երեք հրթիռներ չեն կարողացել մեկնարկել: Կռահեք, թե որտեղից են դրանք եղել. Իրանից: Այժմ մենք խոսակցություններ ենք լսում Իրաքում ամերիկացիների վրա նոր հարձակումների մասին»,-գրել է Թրամփը Twitter-ում: «Մի քանի բարեկամական խորհուրդ՝ Իրանին. եթե թեկուզ մեկ ամերիկացի սպանվի, ես պատասխանատվությունը կդնեմ Իրանի վրա: Լավ մտածեք»,-հավելել է ԱՄՆ-ի նախագահը:

Ինչպես հաղորդում էՌԻԱ Նովոստին, Իրանը չի ընդունում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Բաղդադում ամերիկյան դեսպանության վրա իրականացված գրոհի մեջ մեղադրանքները, դրանք համարում է չհիմնավորված: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն: «Ինչպես արդեն քանիսց հայտարարվել է, Իրանը հերքում է դիվանագիտական եւ բնակելի օբյեկտների վրա հարձակումները»,-հայտարարել է Խաթիբզադեն՝ մեղադրանքները համարելով «չհիմնավորված եւ շինծու» եւ ԱՄՆ-ին ու ամերիկյան դաշնակիցներին մեղադրելով սադրանքի մեջ: Նա Թրամփին խորհուրդ է տվել «Սպիտակ տանն իր վերջին օրերին ձեռնպահ մնալ բացասական լարվածությունից, ինչպես նաեւ վտանգավոր արկածախնդրությունից» եւ «արդարացում գտնել ավելի ճշմարտանման սցենարներում իրենց ինտրիգների համար»: Ավելի վաղ հաղորդվել է, որ Բաղդադի «կանաչ գոտին» դեկտեմբերի 20-ին ենթարկվել է հրթիռակոծման: Այսպես, ըստ Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանության, արձակվել են առնվազն երեք հրթիռ եւ արկեր, հաղորդել են տեղական ԶԼՄ-ները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս