Արկադի Անդրիասյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա դեկտեմբերի 25-ին
Հայկական ֆուտբոլի լեգենդ Արկադի Անդրիասյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա դեկտեմբերի 25-ին:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Արկադի Անդրիասյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա դեկտեմբերի 25-ին՝ ժամը 18.00-ին՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Անդրիասյանը միջազգային կարգի սպորտի վարպետ էր, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ: Երևանի «Արարատի» կազմում անցկացրել է 242 հանդիպում, դարձել 62 գոլի հեղինակ, ԽՍՀՄ 1973 թ. չեմպիոն է, ԽՍՀՄ 1973 և 1975 թթ գավաթակիր, Օլիմպիական խաղերի 1972 թ. բրոնզե մեդալակիր, 4 անգամ (1971, 1973, 1974, 1975) ընդգրկվել է ԽՍՀՄ 33 լավագույն ֆուտբոլիստների շարքում։