Դատարանը մերժեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին կալանավորելու միջնորդությունը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, մերժեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը: Հրապարակումից հետո Առուշանյանն օբյեկտիվ որակեց դատարանի որոշումը:
«Շինծու գործեր էին, հետևաբար արդարությունը հաղթեց»,- դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Առուշանյանը և հավելեց, որ շտապ պետք է մեկնի Գորիս:
Փաստաբան Արմեն Մելքոնյանն էլ ասաց, թե դատարանը որոշեց Քննչական կոմիտեի վարչության պետի միջնորդությունը մերժել հիմքերի բացակայության պատճառով: