Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 702, մահվան՝ 26 նոր դեպք

Հայաստանում դեկտեմբերի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 702 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 156 142-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 23 քաղաքացի, մահացածների թիվը 2714 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Դեկտեմբերի 24-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 663 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 26 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3377-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1128 է, ընդհանուր առողջացածներինը՝ 136 766, փաստացի բուժվողներինը՝ 15 999 (մեկ օրում նվազել է 452-ով): Մեկ օրում արվել է 2743 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 575 910 թեստ:

Տեսանյութեր

Լրահոս