Վարչապետի որոշմամբ Արման Պողոսյանն ազատվել է ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արման Պողոսյանն ազատվել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից: Վարչապետի որոշման մեջ, մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով եւ 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝
Արման Պողոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»: