«Տո ձեր ի՞նչ գործն է՝ վարչապետը եկա՞վ, թե՞ չեկավ». Գալուստ Սահակյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում անդրադարձավ ոչ թե նախագծին, այլ դրա մասին հնչած քննադատական կարծիքներին:

«Կա համով ընդդիմադիր, կա և անհամ, անալի ընդդիմադիր: Ձեռք չեմ տվել: Մի՛խոսեք»,- ասաց Գ. Սահակյան՝ նշելով, թե երկու օր է՝ այս քննարկումների ժամանակ վանկարկում էին, թե ինչո՚՞ւ ՀՀ վարչապետը չի մասնակցում բյուջեի նախագծի քննարկմանը: «Տո ձեր ի՞նչ գործն է՝ վարչապետը եկա՞վ, թե՞ չեկավ: Կառավարությունն ինքն է որոշում, թե ոնց պետք է ներկայացնի: Չնայած ելույթիս այդ կողմն էլ ունեի, որ պետք է պարզաբանեի, որ գոնե այդքան անգրագետ մի եղեք, հիշեք, թե բյուջեի քննարկումները ոնց են անցնում»,- ասաց Սահակյանը:

Պատգամավորի ասելով՝ ելույթներ էլ կային, որ ասում էին, թե տեսեք՝ ի՞նչ խելացի ենք կամ ասեն, թե եկան-խոսեցին ու վախեցրին: «Ա՛յ, ասում են՝ տղերք, տեսեք՝ ի՜նչ դուխով ենք՝ վարչապետին անպատվեցինք, նախագահին անպատվեցինք, տո, բա որ հակադարձենք՝ ի՞նչ պիտի անեք: Չենք հակադարձում այն պատճառով, որ ձեր նշած բարձրունքներն այնքան խրոխտ են, որ առանց հակադարձելու, մի հայացքով կոչնչացնեն ձեր ամբողջ արգումենտները»,- ասաց Գ. Սահակյանը՝ կոչ անելով ելույթներում չանպատվել որևէ մեկին:

 

 

Տեսանյութեր

Լրահոս