Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի մի խումբ աշխատակիցներ գործադուլ են հայտարարել
Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի մի խումբ աշխատակիցներ գործադուլ են հայտարարել և միանում են Հանրապետության հրապարակում հանրահավաքի մասնակիցներին: Հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:
Նա հաստատեց տեղեկությունը, որ հրաժարական է ներկայացրել Կարմիր բերետավորների հրամանատարի տեղակալ Խաչիկ Թովմասյանը։