Միլանի երկրպագուները հարձակվել են Պատոյի մեքենայի վրա
«Միլանի» հարձակվող Ալեշանդրե Պատոն Իտալիայի առաջնության 12-րդ տուրում «Ֆիորենտինայի» հետ կայացած խաղից (1։3) հետո սեփական երկրպագուների կողմից վիրավորական կոչերի է արժանացել։ Հաղորդում է Сorriere dello sport-ը։
Երբ բրազիլացի ֆուտբոլիստը խաղից հետո դուրս է եկել մարզադաշտից, նրան կանգնեցրել են «Միլանի» մի խումբ երկրպագուներ, վիրավորական խոսքեր ասել նրա հասցեին, ինչպես նաև մի քանի անգամ հարվածել նրա մեքենային։
Հիշեցնենք, որ այդ խաղում Պատոն չի իրացրել 11-մետրանոցը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը