Բաժիններ՝

Կազատվեն քրեական պատասխանատվությունից՝ սահմանված գումարը վճարելու դեպքում

Ազգային ժողովն այսօր միաձայն առաջին ընթերցմամբ ընդունեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը: Այն քննարկվել է դեռևս նախորդ քառօրյայում: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Ըստ այդմ, նախատեսվում է օրենքի գործողությունը տարածել 1992 թ. աշնանային զորակոչից մինչև 2012թ. նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում «Զինապարտության մասին» օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափած ու 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիների վրա: Ներկայումս օրենքը տարածվում է մինչև 2011թ. մայիսի 1-ը 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիների վրա:

2004թ. մարտի 1-ից գործող այս օրենքը հնարավորություն է ընձեռնում զինծառայությունից խուսափած քաղաքացիներին օրենքով սահմանված որոշակի գումար վճարելու դիմաց ազատվել քրեական պատասխանատվությունից և հաշվառվել պահեստազորում: Մինչ այժմ այս օրենքի շնորհիվ քրեական հետապնդումը դադարեցվել է շուրջ 14 350 ՀՀ քաղաքացիների նկատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս