Բաժիններ՝

Ֆինանսական շաբաթվա ամփոփ տվյալները

Նոյեմբերի 5-9-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 77 մլն 793 հազար 622 ԱՄՆ դոլար 407.15 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 83 մլն 809 հազար 542 ԱՄՆ դոլար 408.34 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 7 մլն 210 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք 409.01 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 2 մլն 100 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք 408.64 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7 մլն 128 հազար 803 EUR 520.13 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 11 մլն 458 հազար 133 EUR 523.58 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 768 մլն 81 հազար 690 ՌԴ ռուբլի 12.85 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 120 մլն 338 հազար 211 ՌԴ ռուբլի 13.04 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
168.am-ին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնեցին, որ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 40.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 54 մլն ԱՄՆ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս