«Սյունիքից այս իշխանությունն արդեն հրաժարվե՞լ է, եթե այո, գինը ասեք, խնդրում եմ». Վլադիմիր Մարտիրոսյան
Մեկ Հայաստան կուսակցության քաղխորհրդի անդամ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սյունիքում Հայաստանի կենտրոնական իշխանություն չկա: Սյունիքում մարզպետ, մարզպետի տեղակալներ չկան: Սյունիքում կատարյալ անիշխանությունից մեկ քայլ է պակասում: Ողջ իշխանությունը և ինքնապաշտպանությունը իրականացվում է ընտրված տեղական ինքնակառավարման մարմինների (քաղաքապետ, գյուղապետ) կողմից: Հիմա հարց: Սյունիքից այս իշխանությունն արդեն հրաժարվե՞լ է: Եթե այո, գինը ասեք խնդրում եմ: Եթե ոչ, բա ու՞ր եք դուք ընդհանրապես»: