Բաժիններ՝

Փոխոստիկանապետը ՃՏՊ-ների թվի նվազումը պայմանավորում է բալային համակարգի ներդրման հետ

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը Հայաստանում արձանագրվող ճանապարհատրանսպորտային պատահարների թվի կրճատումը կապում է երթևեկության բալային համակարգի ներդրման հետ: Այս մասին Ֆիդանյանն ասաց Ազգային ժողովի դեկտեմբերի 8-ի նիստի ընթացքում:

«2020թ. առաջին 9 ամիսների ընթացքում տեղի է ունեցել 2855 ճանապարհատրանսպորտային պատահար, իսկ 2019թ. նույն ժամանակահատվածում այդ թիվը եղել է 3443, ինչը նշանակում է, որ այս տարի պատահարները մոտ 17%-ով նվազել են: Սա խոսում է նաև բալային համակարգի ներդրման արդյունավետության մասին»,- ասաց Ֆիդանյանը:

Փոխոստիկանապետը նշեց, որ արագաչափ սարքերի, տեսախցիկների ու բալային համակարգի միջոցով հնարավոր է եղել կրճատել նաև արձանագրվող իրավախախտումների թիվը:
«2020թ. 9 ամիսների ընթացքում արագաչափ սարքերով և տեսախցիկներով արձանագրվել է ընդհանուր առմամբ 985 հազար իրավախախտում, իսկ 2019թ. նույն ժամանակահատվածում արձանագրված խախտումները եղել են 1 մլն-ից ավելի: Այստեղ ևս բավական լուրջ նվազում ունենք»,- նշեց փոխոստիկանապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս