Լայնածավալ ստուգումներ`«Դերժավա» ընկերությունների խմբում
![](https://168.am/wp-content/uploads/2020/12/130290166_3580986005353471_1843196173441972533_n.jpg)
168.am-ի հավաստի տեղեկություններով`Պետական եկամուտների կոմիտեն այս պահին ստուգումումներ է իրականացնում «Դերժավա» ընկերությունների խմբի բոլոր միավորումներում:
Ենթադրաբար ՊԵԿ նման «շահագրգռությունը» պայմանավորված է նրանով, որ «Դերժավա» ընկերությունների խմբի սեփականատեր Արկադի Համբարձումյանն անթաքույց կերպով աջակցում է ընդդիմությանը, իսկ նրա աշխատակիցներից շատերն անգամ մասնակցում են ընդդիմության կազմակերպած հավաքներին: