Բաժիններ՝

Իրանը պատրաստվում է նավթի արդյունահանման ավելացման Ջո Բայդենի հաղթանակի սպասումների ֆոնին

Իրանը պատրաստ է ավելացնել նավթի արդյունահանումը Ջո Բայդենի հաղթանակի սպասումների ֆոնին, որը հանդես է գալիս միջուկային գործարքին վերադառնալու օգտին: Այդ մասին վկայում է հաղորդագրությունը, որը զետեղված է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի պաշտոնական կայքում:

«Մենք առաջվա պես պատրաստ ենք կտրուկ ավելացնել նավթի արտադրությունը»,-ասել է Ռոհանին, մատնանշալով նավթի արդյունահանումը «արտահանման բնական պոտենցիալին» հասցնելու անհրաժեշտությունը»:

Ռոհանիի խոսքով՝ 2015 թվականին ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հետ Իրանի շուրջ գործարքից հետո երկիրը կարողացել է արտասահման նավթի վաճառքներն ավելացնել օրական մինչեւ 2 մլն բարել:

Ավելի վաղ Իրանի պլանավորման եւ բյուջեի կազմակերպմանTags փոխղեկավար Համիդ Փուրմոհամադին հայտնել է, որ Իրանն ընթացիկ տարում օրական միջին հաշվով վաճառել է 600 հազարից մինչեւ 700 հազար բարել նավթ:

Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ընդունմամբ, որի կատարումը ամբողջությամբ չեղարկում է Իրանի նկատմամբ ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից սահմանված տնտեսական եւ ֆինանսական պատժամիջոցները:

Պայմանավորվածությունը, մասնավորապես, նախատեսում էր, որ Իրանի նկատմամբ զենքի Էմբարգոն կչեղարկվի հինգ տարվա ընթացքում, սպառազինությունների մատակարարումները հնարավոր են նաեւ ավելի վաղ, բայց միայն ՄԱԿ-ի ԱԽ-ի թույլտվությամբ:

Սակայն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականի մայիսի 8-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը միակողմանի կարգով դուրս է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները:

Ընտրություններում Բայդենի հաղթանակով փորձագետները բարձրացրել են միջուկային գործարքին ԱՄՆ-ի հնարավոր վերադառնալու հարցը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս