«Դասավորել շաբաթվա օրերը ճիշտ հերթականությամբ». Ի՞նչ է պետք վարչապետի աշխատակազմում թափուր հաստիքը զբաղեցնելու համար
Հեռուստամեկնաբան Քրիստինե Մելքոնյանն ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ՀՀ վարչապետի աշխատակազմում թափուր աշխատատեղ զբաղեցնելու համար ընդունելության թեստի ձևանմուշը, որում, ի թիվս այլ հարցերի՝ մրցույթի մասնակցից պահանջվում է՝ «Դասավորել շաբաթվա օրերը ճիշտ հերթականությամբ»:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ կառավարության պաշտոնական էջի համապատասխան հղումով: