«Մոսկվան աջակցում է Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելու մտադրությանը». Զախարովա

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հիշեցրել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն հաստատել է այդ մտադրությունը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում: Այս մասին տեղեկանում ենք «Սպուտնիկ Արմենիայից»:

«Մոսկվան աջակցում է Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելու մտադրությանը մշակութային ժառանգության հուշարձանների նկատմամբ վանդալիզմի ակտերի հետ կապված հարցերի ուսումնասիրության նպատակով»,- ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է Մարիա Զախարովան:

«Մենք նախատեսում ենք, հեղինակավորր միջազգային կազմակերպությունների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ հուշարձանների պաշտպանության և պահպանության ոլորտում մասնագիտացած գործընկերների հետ համատեղ հայկական ու ադրբեջանական կողմերի հետ կազմակերպված առաքելությունը մոտ ժամանակներոմ կարող է ժամանել հակամարտության գոտի ու տալ իրավիճակի օբյեկտիվ գնահատականը»,- ասել է Զախարովան:

Պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս