Բաժիններ՝

Թիմը բնավորություն ցույց տվեց և չհանձնվեց. Օսեյան

Հայաստանի բազմակի չեմպիոնի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի կարծիքով «Լոռի»-ի դեմ խաղում իր թիմը ձախողել է երկրորդ կեսի մեկնարկը:

«Առաջին կեսում հավասարակշռված խաղ էր: Չի կարելի ասել, թե թիմերից մեկը առավելություն ուներ: Թեպետ «Փյունիկ»-ին հաջողվեց երկու վտանգավոր պահ ստեղծել: Սակայն երկրորդ կեսի մեկնարկում մենք ձախողեցինք, բայց կարևորում եմ այն, որ թիմը բնավորություն ցույց տվեց և չհանձնվեց»,- խաղից հետո ասել է Օսեյանը:

Վերջինիս կարծիքով` «Փյունիկ»-ը դեռևս խնդիր ունի գոլային պահեր ստեղծելու և դրանք իրացնելու հարցում:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 14-րդ տուրը եզրափակվեց «Փյունիկ» – «Լոռի» խաղով: Առաջին կեսում թիմերը չկարողացան միմյանց դարպասը գրավել: Սակայն երկրորդ կեսի հենց մեկնարկում «Լոռի»-ից խաղի հաշիվը բացեց Ալմոգ Օհայոն, որին «Փյունիկ»-ից պատասխանեց Սթիվեն Ալֆրեդը: «Փյունիկ»-«Լոռի»` 1:1:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս