Բաժիններ՝

Պետք է այս խաղում վաստակեինք այդ երեք միավորը. Սոլոմոնով

Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ալբերտ Սոլոմոնովն անդրադարձել է «Փյունիկ»-ի դեմ 14-րդ տուրի խաղին:

«Սովորաբար մենք ավելի շատ հնարավորություններ ենք ունենում: Իրոք անիմաստ գնդակ բաց թողեցինք: Մենք պետք է այս խաղում վաստակեինք այդ երեք միավորը: Խաղային որոշ դիրքեր դեևս ուժեղացման կարիք ունեն»,-խաղից հետո ասել է Սոլոմոնովը:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 14-րդ տուրը եզրափակվեց «Փյունիկ» – «Լոռի» խաղով: Առաջին կեսում թիմերը չկարողացան միմյանց դարպասը գրավել: Սակայն երկրորդ կեսի հենց մեկնարկում «Լոռի»-ից խաղի հաշիվը բացեց Ալմոգ Օհայոն, որին «Փյունիկ»-ից պատասխանեց Սթիվեն Ալֆրեդը: «Փյունիկ»-«Լոռի»` 1:1:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս