Բաժիններ՝

Միխայիլ Պրոխորովին դուր է գալիս «Բուրչոյի մոտ» ռեստորանի հայկական խոհանոցը

«Մոսկվայում գտնող «Բուրչոյի մոտ» ռեստորանի հայկական խոհանոցը շատ է դուր գալիս ինձ»,- հայտարարել է ռուս քաղաքական գործիչ և գործարար, մասնավոր ներդրումային «ОНЭКСИМ» խմբի նախագահ, Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Նյու Ջերսի Նեթս» ակումբի սեփականատեր Միխայիլ Պրոխորովը: New York Post-ին տված հարցազրույցում ռուս գործարարը խոսել է իր նախընտրությունների և սիրելի վայրերի մասին:

«Ինձ դուր են գալիս փոքր և հարմարավետ վայրեր, որտեղ մատուցում են այնպիսի ճաշատեսակներ, որոնք չեն մատուցվում այլ վայրերում: Մոսկվայում գոյություն ունի հայկական խոհանոցը ներկայացնող մի ռեստորան, որի անունն է «Բուրչոյի մոտ»: Շատ տարբերվող ռեստորան է: Ինձ դուր են գալիս այնտեղ մատուցվող պելմենին, հայկական ձուկը: Չեմ ցանկանում տալ այլ ռեստորանների անուններ, քանի որ այլևս չեմ կարողանա սեղան պատվիրել այդ վայրերում»,- ասել է Պրոխորովը:

News.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս