Թաց իրերը բնակարանի ներսում չորացնելը վնասակար է առողջությանը
Ձմռանը շատերն են իրենց թաց իրերը չորացնում տանը: Գիտնականները պնդում են, որ թաց իրերը տանը չորացնելը վնասակար է առողջությանը, մանավանդ, եթե դուք հիվանդ եք ասթմայով կամ այլ ալերգիաներով: Ինչպես գրում է dailymail-ը, այս եզրակացությանն են հանգել Գլասգոուի դպրոցներից մեկի գիտնականները: Վերջիններս նշում են, որ շատ բնակարաններում խոնավության մակարդակը չափից ավելի է, նույնիսկ մինչև 30%, ինչի պատճառը թաց իրերը բնակարանի ներսում չորացնելն է:
Հետազոտության հեղինակը նշել է, որ խոնավության հարյուրավոր տեսակներ կան, բայց դրանցից միայն մի քանիսն են առողջական խնդիրների պատճառ դառնում: Հետազոտության հեղինակները նաև պնդում են, որ խոնավությունը հիմնականում երկու տիպի ազդեցություն է թողնում: Առաջինի դեպքում այն առաջացնում է ինֆեկցիաներ, որոնք թուլացնում են մարդու իմունիտետը: Խոնավությունը կարող է նաև ալերգիաների, մասնավորապես՝ ասթմայի պատճառ դառնալ: Խոնավության առաջացրած խնդիրների շարքին, ըստ dailymail-ի, դասվում են հազը, պարբերական բնույթ կրող հոգնածությունը, գլխացավը, կոկորդի և մաշկի գրգռումները: