«Չհամարձակվե՛ս քեզ համեմատել զինված ուժերի, իմ գեներալի ու զինվորի հետ։ Դու ծառայել ես պետական դավաճանին»․ Աննա Մկրտչյանը՝ Արծրուն Հովհաննիսյանին
Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Էրատոյի Աննայի Արծրուն, ով դարձավ հերթական բուծված ֆեյքը պետական դավաճանի օրերը վարչապետի աթոռին երկարաձգելու ու հանգիստ մեր հայրենիքը ծախելու համար։
Դու տեղեկատվական պայքար կամ տեղեկատվության աղբյուր չես եղել։ Քեզ համար ընտրել էին հնարավոր ամենավատը՝ տականքի նման խաբել սեփական ժողովրդին։ Իսկ դու, քանի որ զուրկ ես մասնագիտական, մարդկային արժանապատվությունից դավաճանությանը տվել ես համաձայնությունդ։
Դու չես թերացել։
Դու դավաճան ընտանիքի Էրատոյի ձեռքի խաղալիքն ես։
Չհամարձակվե՛ս քեզ համեմատել զինված ուժերի, իմ գեներալի ու զինվորի հետ։ Դու ծառայել ես պետական դավաճանին։ Քեզ զինված ուժերն ու պաշտպանության բանակը չեն ստել։ Դու ես ստել, խաբել, թույնով լցված ադրենալին ներարկել հասարակություն, որովհետև ՀՀ-ին չես ծառայել։ Քո աղբյուրը Աննա էր ու ազատություն ռադիոկայանը։ Աննային ես ծառայել։
Երբ գիտեիր, որ նիկոլը հրաման է տալիս հանձնել ամենն առանց պայքարի, գիտեիր Ջաբրայիլը էլ վաղուց մերը չէ գյոռբագյոռ էիր խաղացնում։ «Հաղթած էիր արդեն»։ Արդյունքում մեր հայրենիքը զգետնեցիր։
Դու՛ սուտ երդվել ես մեր զոհերի թվերի մասին ու մինչև հիմա իմանալով իրականությունը ծպտուն չես հանում։ Ժամանակ ունեիր հայրենիք ազատագրած գերագույն հրամանատարներիդ պատասխանելու, չնայած դու չես պատասխանել դու տպիչ մեքենայից էլ քիչ «ներդրում» ես ունեցել այդ գործում։
Դու պետական դավաճանների հետ այլևս անցել ես մեր պատմության նզովյալների շարք։ Հաստատ իմացիր՝ դա չմոռացվող ցանկ է։
Քո պահվածք վերջում ավելի անվայել ու անպարկեշտ պատկերացնել չէր կարելի։ Իբր վատացել էիր, այ սիմուլյանտ։ Մեր բժիշկներն ի տարբերություն քեզ արժանապատվություն ունեն՝ ֆիքսել են՝ ոչինչ հետդ չի պատահել։ Դարձել էս ազգի դավաճանի կցորդ։ Իսկ դա էլ ազգն է արձանագրել՝ոչ բժիշկը։
Դու իրավունք չունես լսարան մտնես։ Քեզ մեր երիտասարդ սերնդին մոտ թողնել չի կարելի։ Իրենց բացի դավաճանությունից ոչինչ չունես սովորեցնելու։
Նիկոլի կնոջ դիմացդ շպրտած ողորմությունն է քոնը, ավել՝ ոչինչ։
Հ.Գ. Ձեր լեքսիկոնով ձեզ։ Դե գյոռբագյոռ եղեք դավաճաններ, դե զգետնվեք դավաճաններ, զռադ եղեք։ Իսկ հայ ժողովուրդի չի ծնկելու ու հաղթելու է»։