Ադրբեջանցիների հոգեվիճակը ցեղասպանական է, ես համատեղ կեցությունը չեմ պատկերացնում․ Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգողը՝ տարածված հայտարարության մասին

Նոյեմբերի 10-ին տարածվել է ՌԴ նախագահի, ՀՀ վարչապետի և ԱՀ նախագահի հայտարարությունը, որտեղ մասնավորապես նշված է․

«Հայտարարում է ամբողջական կրակի դադարեցում բոլոր տեսակի մարտական գործողությունների՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում, սկսած հոկտեմբերի 10-ի 00։00-ից, ըստ Մոսկվայի ժամանակի։ Ադրբեջանական Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, հետագայում կողմերը մնում են իրենց գրավված դիրքերի վրա։

Աղդամի շրջանը և տարածքները, որոնք հսկվում են Հայկական կողմի կողմից Ղազախի շրջանում, վերադարձվում են Ադրբեջանին մինչև նոյեմբերի 20-ը։

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում, և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, մ 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահ զորակազմը ռուսական տեղակայվում է հայկական ուժերի դուրսբերմանը զուգահեռ։

Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Լաչինի շրջանը, թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Կողմերի համաձայնությամբ, առաջիկա երեք տարում կառուցվելու է նոր ճանապարհ Լաչինով, որը կկապի Ստեփանակերտը Հայաստանի հետ, հետագայում խաղաղապահների՝ այդ ճանապարհը հսկելու համար տեղակայման համար։

Ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ եւ հարակից շրջաններ՝ ՄԱԿ Փախստականների հարցերով բարձր հանձնակատարի հսկողության ներքո»։

168.am-ի հետ զրույցում ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանն ասաց․ «Առնվազն փախստականների հարցով ես 2010 թվականից խոսում եմ, ինչպես խոսել եմ ազատագրված տարածքներից  մի թիզ հող չզիջելու մասին՝ բերելով բազում օրինակներ և ընդգծել, որ ադրբեջանցիների հոգեվիճակը ցեղասպանական է։ Ես համատեղ կեցությունը չեմ պատկերացնում, դա միշտ ենք ասել, այն անհնար է։ Կազանի փաստաթուղթն է շրջանառվում, երբ Ադրբեջանը Նախիջևանի հետ պետք է կապ ունենա։ Ես ուզում եմ, որ այս երկրում իմ թոռները ծնվեն, իսկ ցեղասպանը բազմանում է ակտիվ։ Աշխարհում հայտնի է, որ տվյալ տարածքում հաղթում է նա, ով ակտիվ նաև  բազմանում է։ Զենքը քիչ է, իրենք արագ են բազմանում։ Իսկ փախստականների՝ համատեղ բնակվելն անհնար է, իհարկե, կարող են պարտադրել, ռսի սապոգը դնել մեր վզին ու իրենցն անել։

Հնարավոր է՝ Հայաստանն այս տարածաշրջանում խանգարում է Ռուսաստանին, Իրանին, Թուրքիային, Իսրայելին, Մեծ Բրիտանիային ու ուզում են ձերբազատվել մեզանից։ Մտցրել են, այսպես կոչված, խաղաղապահ զորքեր, իսկ դա նշանակում է, որ «Կոլցո»» են անելու։ Մենք դա ինչպե՞ս մոռանանք, երբ «Կոլցո»-ից հետո ընկավ Շահումյանը, իսկ դա իրականացնող Շամանովը այսօր ՌԴ հերոս է։ 26 տարվա մեջ մեր իշխանությունները երբեք Շամանովի հարցը Ռուսաստանի իշխանությունների առջև չեն բարձրացրել։ Անընդհատ մտածում եմ՝ մի՞թե այնքան հին ենք ու մեր դիմադրողականությունը վերջնական կորցրել ենք, որ այս 30 տարիների ընթացքում որևէ քայլ չարեցինք հայությանը պաշտպանելու համար»։

Մեր զրուցակիցը նշեց՝ այս ամենի ֆոնին ապշեցուցիչ է հայ ժողովրդի ինքնակազմակերպվածությունը։

«Կարելի է անվերջ զարմանալ ու օրինակ ծառայել աշխարհին՝ հայ այրերի, զինվորի բազկով։ Փախստականներին, դիրքերին շատ ակտիվ ամեն ինչ հասցվում է, և դա՝ շնորհիվ ժողովրդի ինքնակազմակերպման։ Սակայն 30 տարի ունենալ այսքան հակահայ, հակապետական իշխանություններ, որ մեկը մյուսին պաս տալով՝ բերեցին, հասցրեցին սրան, ես չեմ կարողանում հասկանալ։

Վերջում եղավ ամենածանր տարբերակը։ Ամեն ինչ կարելի էր պատկերացնել՝ 2 շրջան, 5 շրջան, բայց այսօր նույնիսկ չի ասվում, թե ԼՂԻՄ-ի կարգավիճակն ինչպիսին է լինելու։ Սա Էրդողանն է որոշելու, վաղը Մոսկվայի կարգավիճակն էլ նա կորոշի»,- նշեց Մարիամ Ավագյանը։

Տեսանյութեր

Լրահոս