Արցախից Հայաստան ապօրինի զենք տեղափոխելու համար հարուցվել է 9 քրեական գործ. Արթուր Մելիքյան

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ Արցախի Հայաստան տեղափոխած ապօրինի զինամթերքի հետ կապված՝ կոմիտեի վարույթում կան քրեական գործեր։

«Երեկվա դրությամբ կոմիտեի վարույթում կար 9 քրեական գործ, այսինքն՝ 9 դեպքի առնչությամբ։ Հավատացեք, որևէ լուրջ պատճառաբանություն չկա, թե ինչու ենք այդ զենքերը տեղափոխել Հայաստան, որևէ հիմնավորում չկա, թե ինչի համար պետք է բերեն ինքնաձիգը, նռնակը»,- նշեց նա։

Ճշտող հարցին՝ այս ամենը քրեական ենթամշակույթի հետ կարող է կապված լինել, Ա. Մելիքյանը պատասխանեց, որ նման վարկած կա, դրա համար աշխատում են նաև ԱԱԾ-ի հետ, որպեսզի հասկանան, թե վերջնակետը որտեղ է։

«Սրանք բոլորը «երիտասարդ գործեր» են, ամեն ինչ ստուգվում է։ Նախաքննության ավարտին արդեն կարող ենք ստույգ եզրակացություններ անել։ Մեղադրյալները տարբեր խափանման միջոցներով են»,- եզրափակեց նա։

Տեսանյութեր

Լրահոս