Այս դժվարին փուլում առավել առանցքային է դիվանագիտական ճակատում մեր ունեցած ողջ ռեսուրսի կոնսոլիդացիան. Արսեն Խառատյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Կոնսոլիդացնել դիվանագիտական ողջ ներուժը

Արցախյան պատերազմի այս դժվարին փուլում առավել առանցքային է դիվանագիտական ճակատում մեր ունեցած ողջ ռեսուրսի կոնսոլիդացիան: Մասնավորապես, անհրաժեշտ է խոսել նախկին նախարարներ Էդուարդ Նալբանդյանի եւ Վարդան Օսկանյանի հետ, գտնել տարբեր ուղղություններով նրանց հնարավոր ֆորմալ կամ ոչ ֆորմալ ներգրավման կերպը:

Քիչ չեն նաեւ Երևանում ու տարբեր մայրաքաղաքներում հայտնված մեր նախկին դիվանագետները, որոնց կապերը, գիտելիքները, փորձն ու կարողությունները կարող են հսկայական օգուտ տալ: Առանձին անուններ չեմ նշում, ԱԳՆ-ի գործընկերները վստահաբար լավ գիտեն նրանց բոլորին»:

https://www.facebook.com/arsen.kharatyan/posts/3700120130082846

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031