Ռազմական ավիացիա է կիրառվել Ասկերան, Մարտակերտ եւ Մարտունի քաղաքներում. Արցախի ԱԻՊԾ
Օրվա ընթացքում Արցախի խաղաղ բնակավայրերը եղել են թշնամական ուժերի թիրախում։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն։
«Օրվա ընթացքում Արցախի խաղաղ բնակավայրերը եղել են թշնամական ուժերի թիրախում։
Լուսաբացին հրթիռակոծվեց Ստեփանակերտը։ Ամբողջությամբ ավերվել է բնակելի մեկ տուն։ Տան տերն ու հարեւանը վիրավորվել են։ Հարվածից վնասվել են գազատար խողովակն ու էլեկտրական լարերը եւ մեկ ավտոմեքենա։ Կեսօրին եւս «Սմերչ» կայանքից հրթիռներ են արձակվել մայրաքաղաքի ուղղությամբ։
Կեսօրին Ադրբեջանը հրթիռակոծել է բերդաքաղաք Շուշին։ Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ։ Թշնամին նաեւ նյութական վնասներ է պատճառել խաղաղ բնակչությանը։
Ռազմական ավիացիա է կիրառվել Ասկերան, Մարտակերտ եւ Մարտունի քաղաքներում։ Տուժածներ այստեղ չկան։ Ավիահարվածներից քաղաքներում եւ հարակից բնակավայրերում ավերվածությունները շատ են։
Գրեթե բոլոր բնակավայրերում այսօր մի քանի անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը»,- հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն։