Երկարաժամկետ կարգավորումը նրանում է, որպեսզի գտնվի շահերի հավասարակշռություն, որը ձեռնտու կլինի երկու կողմին․ Պուտինը՝ Արցախյան կարգավորման մասին
«Յուրաքանչյուրն իր ճշմարտությունն ունի։ Այստեղ չկան պարզ լուծումներ, որովհետև հանգույցը պինդ է կապված»,- այս մասին այսօր «Ռուսաստանն է կանչում» ներդրումային հիմնադրամի համաժողովին տեսակապի միջոցով ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` մասնակիցներից մեկի խնդրանքով անդրադառնալով հակամարտության գոտում տիրող իրավիճակին։
«Մեր դիրքորոշումը բաց է՝ խոսել Ադրբեջանին 5+2 շրջանի վերադարձի մասին ապահովելով որոշակի ռեժիմի գոտի Ղարաբաղի համար։ Երկարաժամկետ կարգավորումը նրանում է, որպեսզի գտնվի շահերի հավասարակշռությունը, որը ձեռնտու կլինի երկու կողմին, որպեսզի մարդիկ իրենց զգան անվտանգ, բայց որպեսզի ստեղծվեն նաև հնարավորություններ տարածաշրջանային զարգացման համար»,-ասել է ՌԴ նախագահ Պուտինը։