«Կարող է ՀԱՊԿ-ին դիմելու խնդիր էլ չլինի, եթե դրանք չլինեն պարբերաբար կրկնվող». Անդրանիկ Քոչարյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ պատասխանեց հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը չի դիմում ՀԱՊԿ-ին, քանի որ թշնամին թիրախավորել էր նաև Մեղրին, և առհասարակ այս պահին դրա անհրաժեշտությունը կա՞:

«Դուք եթե նկատում եք՝ հակառակորդի հիմնական հարվածային ուղղությունը հարավն էր, իսկ հարավի հեռահար նպատակը գոնե Թուրքիայի համար, բնականաբար, Մեղրին է: Երբ Մեղրիի խնդիրը դարձավ բանակցային թեմա  Ռոբերտ Քոչարյանի կողմից բանակցային ինչ-որ փուլում, դա արդեն խոսում էր այն մասին, որ Մեղրիի նկատմամբ մեր ռազմական կարողությունները պետք է լինեն շատ ամուր: 1990-ականներին Վազգեն Սարգսյանի հանձնարարությամբ ինձ տևական ժամանակ ուղարկել են Մեղրի, որպեսզի մեր բանակային կառույցներն այնտեղ օր առաջ ձևավորվեն: Նաև Մեղրիի երկաթգծի՝ Օրդուբադի և Զանգելանի հատվածի երկաթգծի կամուրջների պայթեցումներով մենք փորձեցիքն մեկուսացնել այդ հատվածը հնարավոր թափանցումներից: Այսօր պարզվեց, որ երկաթգծի քանդելը շատ վնաս է հասցրել մեր անվտանգության կոմունիկացիային, սա առանձին թեմա է, սրան առանձին կանդրադառնանք»,- ընդգծեց նա:

Նա շեշտեց. «Կարող է ՀԱՊԿ-ին դիմելու խնդիր էլ չլինի, եթե դրանք չլինեն պարբերաբար կրկնվող, որովհետև գիտեք, որ Մեղրիում սահմանապահ զորքեր են տեղակայված: Այսինքն՝ հրետակոծվում են ոչ միայն Հայաստանի սահմանները, այլև Ռուսաստանի պաշտպանական կառույցները: Այստեղ ՀԱՊԿ-ին դիմելու խնդիրը կառաջանա, եթե դրանք լինեն շատ թիրախային: Պատերազմի այս ընթացքում օգտագործվում են հրթիռներ, տարբեր կրակոցներ, որպեսզի տարածաշրջանային զարգացումները մեկ աստիճան բարձրանան վերև, կարծեմ Ալիևը երեկ խոսել է դրա մասին»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս