«Մտածողները, որոնք հասկանում էին հարցի լրջությունը փորձում էին կանխել աղետը, բայց ապարդյուն։ Ծաղրածուն և նրա ընտանիքն ընտրված էին»

Փաստաբան Լուսինե Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լինում է մի ֆերմա, որում հավաքված էին լիքը անխելք գազաններ և հատուկենտ մտածողներ։ Ֆերման ապրում էր իր կյանքով, տեղակայված էր գեղեցիկ բնության գրկում, բայց ֆերման շրջապատում էին գիշատիչները։ Ֆերման ղեկավարում էին ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանությունները։ Սրանք մինչ ընտրությունը խոստանում էին, որ բոլոր կենդանկների հոգսերը հոգալու են, բայց մի հիվանդությամբ էին վարակվում ղեկավարները։

Ընտրությունից անմիջապես հետո խլանում էին և կենդանիների ցավին ականջալուր չէին, բնականաբար դարման էլ չէին անում ու չէին խոսում նրանց հետ։ Խոտի մեջ, որն արածում էին կենդանիները կային շատ փշեր, որը ոչնչացնելու ուղղությամբ ընտրվածներն ոչինչ չէին անում։ Դրանք վնասում էին կենդանիներին։ Բայց ֆերման ուներ մի առավելություն։ Անկախ էր ու գիշատիչները չէին հարձակվում ֆերմայի վրա տարբեր մտավախություն ունենալով։ Ամենակարևորը գիտեին, որ անկախ ղեկավարների հիվանդությունից, նրանք պայքարում էին ֆերմայի անկախության համար, հարևանների հետ, որոնք կարող էին ոչնչացնել գիշատիչներին լավ հարաբերություններ ունեն, բացի այդ մտածում էին, որ միասնական ֆերման և ֆերմայում բնակվող մտածողները իրենց համար լուրջ վտանգ են։

Եվ գիշատիչները միասնական պլան մշակեցին։

Ֆերման ընդվզեց, ավելի շուտ կենդանիներին թվաց, որ ընդվզողն իրենք են։ Ոչխարներին ասացին, որ իրենք իմաստուն ու ամենազոր են, որ իրենք իրենցից այնքան բան են ներկայացնում, որ կարող են օրերի ընթացքում փոխել իշխանությունը։ Աղմուկ, աղաղակ, վազվզող ու արահետներ փակող կենդանիներ (հիմնականում ոչխարներ) ու դրա դեմ չընդվզող իշխանություն։ Խաղը սկսված էր։

Քչերն էին գիտակցում, թե խաղասեղանին ինչ է դրված ու բարձրաձայն ասում էին։ Բայց լսող չկար։ Ընդհակառակը, խաղի ամենակարևոր մասը մտածողներին ոչնչացնելն էր։ Նրանք հայտարարվեցին ազգի թշնամիներ։ Եվ հայտնվեց ֆերմայի ծաղրածուն, ով ասեց, որ ինքն է փրկիչը և ոչխարապետը։ Ասում էր, որ խոտը շատ ու համեղ է լինելու, ոչխարներն այլևս չեն արածելու, պառկելու են, իսկ խոտը լցվելու է նրանց բերանը։ Այսպիսի բազմապիսի խոստումներ։ Մտածողները, որոնք հասկանում էին հարցի լրջությունը փորձում էին կանխել աղետը, բայց ապարդյուն։
Ծաղրածուն և նրա ընտանիքն ընտրված էին։

Ֆերմայի կյանքը փոխվեց։ Ծաղրածուն ֆերմայի հետ բարիդրացիական հարաբերություններ ունեցող բոլոր հարևաններին լեզու էր ցույց տալիս ու ծամածռվում, ոչխարները ոգևորվում էին։ Եվ հարևանների համբերության բաժակը լցվեց, նրանք շրջվեցին ֆերմայից։

Խոտը ոչ միայն երկնքից ոչխարների բերանը չէր լցվում, այլ խոտ էլ չկար, որ արածեին։ Ֆերման վերածվեց ավերակների։ Իսկ ծաղրածուն ոչխարներին ասում էր, որ նրանք կուրացել են, չեն տեսնում երկնքից թափվող խոտն ու ծաղիկները, իսկ հետո էլ, թե ապուշ եք, բա երկնքից խոտ կթափվի՞։ Իսկ ծաղրածուի ընտանիքը շրջիկ թատրոն էր ստեղծել ու զվարճացնում էր ոչխարներին։
Կամաց–կամաց նույնիսկ ոչխարներից շատերը սկսեցին հասկանալ, որ այստեղ մի բան այն չէ։ Այդժամ ծաղրածուին օգնության հասան գիշատիչները։

Նրանք միասնական ուժերով հարձակվեցին ֆերմայի վրա։ Այրեցին, քանդեցին, սպանեցին, ավերակ դարձրեցին։

Իսկ հարևանները լուռ էին ու վիրավորված։ Երբ կենդանիները հայացքները պարզում էին դեպի նրանց, նրանք էլ ցույց էին տալիս ծաղրածուի կողմը։ Իսկ ծաղրածուն ու նրա ընտանիքը դեռ իրենց անելիքը շարունակում էին ու հեռանալ չէին ուզում։

Շարունակելի․․․»։

Տեսանյութեր

Լրահոս