Դանիան ներկայացնող ԵԽ պատգամավորը ԵՄ-ից ԼՂ հակամարտության դադարեցման վճռական քայլեր է ակնկալում
Եվրախորհրդարանում Դանիայի «Կարմրականաչ դաշինքը» ներկայացնող պատգամավոր Նիկոլայ Վիլումսենը Եվրամիությունից վճռական քայլեր է ակնկալում ԼՂ հակամարտության դադարեցման ուղղությամբ: «Հակամարտության շարունակությունը կտանի պատերազմական նոր հանցագործությունների արձանագրման»,- գրել է պատգամավորը «Թվիթերի» իր միկրոբլոգում:
Եվրոպացի պատգամավորն իր գրառմանը կցել է Human Rights Watch-ի ուսումնասիրությունը, որում փաստեր են ներկայացված Ադրբեջանի կողմից կասետային զինամթերքի օգտագործման դեպքերի մասին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանն օգտագործել է լայնորեն արգելված կասետային զինամթերք Լեռնային Ղարաբաղի բնակելի տարածքների ուղղությամբ: