Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Բայրամովի հետ
                                    Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող վերջին զարգացումները:
Հեռախոսազրույցից այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    