Ի՞նչ կրել մորթե ժիլետների հետ
Դեռ նախորդ տարվանից նորաձև համարվող մորթե, անթև ժիլետներն այս տարի ևս նորաձև են: Սակայն հաճախ նորաձևության գերին դարձած աղջիկները չեն կարողանում ճիշտ համադրություններ կատարել, ուստի, այս անգամ ևս, դիզայներները խորհուրդներ են տալիս:
Մորթե ժիլետը շատ մոդայիկ և երբեք չհնացող հանդերձանք է, որը կարելի է կրել թե՛ աշնանը, թե՛ ձմռանը: Այն սազում է բոլոր տարիքի կանանց: Առաջին և կարևոր պայմանը՝ դրանք պետք է առանձնանան ընդհանուր հագուստից թե՛ ոճով, թե՛ գույնով:
Այս տարի դիզայներները նախապատվությունը տալիս են վառ գույներով, ոչ բնական մորթուց կարված ժիլետներին: Մորթե ժիլետները բազմաֆունկցիոնալ են:
Դրանք կարելի է կրել տաբատների, փեշերի, դասական կամ սպորտային հագուստների հետ: Ուղղակի պետք է ուշադրություն դարձնել ժիլետի գույնին և երկարությանը: Եթե դուք թմբլիկ եք, ապա համոզված եղեք, որ մորթե ժիլետը ձեզ ավելորդ քաշ կհաղորդի, ուստի, ոչ շատ կլորիկ երևալու համար, դիզայներներն առաջարկում են օգտվել գոտիներից: Գոտին ձիգ և փոքր-ինչ դասական տեսք է հաղորդում մորթե հագուստին: Ուստի, ինչ էլ որ կրելիս լինեք ժիլետի հետ, այն ավելի ձիգ և գեղեցիկ կդիտվի: