«Ես ոչ մեկի իրավունք չեմ տվել «ցավոտ փոխզիջելու»՝ իմ և հազարավոր տղերքի արյամբ պահված հայրենիքը». Գևորգ Գևորգյան

Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ցավոտը՝ միայն թշնամու համար կարող է լինել:

Ես ոչ մեկի իրավունք չեմ տվել «ցավոտ փոխզիջելու»՝ իմ և հազարավոր տղերքի արյամբ պահված հայրենիքը:

Թիկունքից մինչև առաջնագիծ՝ ազգովի պայքարում ենք վճռորոշ հաղթանակի համար, ոչ թե ցավոտ փոխզիջումների:

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության շահի գիտակցությամբ՝ ժամ առաջ հրամայական է ամբողջ քաղաքական ներուժի, պետական, ռազմական, դիվանագիտական փորձառու գործիչների համախմբումը և ռազմաքաղաքական շտաբի ստեղծումը:

Մենք միայն մի ճանապարհ ունենք՝ հաղթանակ և պետության անվտանգության ապահովում»:

Տեսանյութեր

Լրահոս