Բաժիններ՝

Փեշավարի մեդրեսներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ութ մարդ և ավելի քան 110-ը՝ տուժել

Փեշավարի մեդրեսներից (մուսուլմանական կրոնական դպրոց) մեկում պայթել է պայթանյութով լի պայուսակը, զոհվել է առնվազն ութ աշակերտ եւ ավելի քան 110 մարդ՝ տուժել: Այդ մասին գրում է Dawn թերթը՝ վկայակոչելով բժիշկների տվյալները:

Զոհածները 20-ից մինչեւ 25 տարեկան էին: Վիրավորների թվում կան երկու ուսուցիչներ:

Պայթյունը տեղի է ունեցել Ղուրանի ուսումնասիրության ժամանակ, ճշտել են ոստիկանությունում:

Այնտեղ կարծում են, որ անհայտ անձինք մոտավորապես հինգկիլոգրամանոց պայթանյութով պայուսակ են անցկացրել շենքի ներս:

Առայժմ ոչ ոք չի ստանձնել ահաբեկչական գործողության համար պատասխանատվությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս