Բաժիններ՝

ՄԱԿ-ում նիստերը վերադառնում են վիրտուալ ձևաչափի կորոնավիրուսով վարակման դեպքերի պատճառով

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կոմիտեների նիստերը, ինչպես նաեւ Անվտանգության խորհրդի առաջիկա հանդիպումները ժամանակավորապես վերադառնում են տեսաձեւաչափի: Այս որոշումն ընդունվել է ՄԱԿ-ում ներկայացուցուչություններից մեկի աշխատակակցների կորոնավիրուսով վարակման դեպքերի պատճառով:

«Քարտուղարությունից մշտական ներկայացուցչություններից մեկում վարակման հինգ դեպքի մասին տեղեկատվությունից հետո մենք ստացանք ՄԱԿ-ի բժշկական ծառայության հանձնարարականը չեղյալ հայտարարելու հոկտեմբերի 27-ին անձնական ձեւաչափով բոլոր հանդիպումները ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ հիվանդացածների հետ հնարավոր շփումների հետազոտություն անցկացնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ, որը տարածել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի գրասենյակը: Ինչպես Twitter-ում հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշատկան ներկայացուցչությունը, որը հոկտեմբերին նախագահում է Անվտանգության խորհրդում, հոկտեմբերի 27-ին նշանակված՝ Սիրիային նվիրված նիստը նույնպես տեղի կունենա տեսաձեւաչափով:

Ավելի վաղ հանդիպումը պլանավորվել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերի դահլիճում: Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանն աշխատանքի հեռավար ռեժիմի է անցել մատին, անձնական նիստերն սկսել են աստիճանաբար վերականգնվել սոսկ հուլիսին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս