Իրանը զենք չի վաճառի Մերձավոր Արևելքի բոլոր երկրներին

Հոկտեմբերի 23-ին Իրանի կառավարության պաշտոնյան հայտարարել է, որ Իրանը զենք չի վաճառի Մերձավոր Արևելքի բոլոր երկրներին և չի ցանկանում, որ այդ տարածաշրջանը դառնա զենքի պահեստ: Այս մասին հայտնում է իրանական Mehr News գործակալությունը:

Այս դիտարկումը կատարել է Ալի Ռաբին՝ նշելով, որ Իրանի դեմ զենքի էմբարգոն հանվել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) դրույթների հիման վրա:

«Միջազգային հանրությունը ճանաչել է Իրանի Իսլամական Հանրապետության օրինականությունը և վերջ տվել Թրամփի իրանաֆոբիային», – ասել է նա՝ շեշտելով. «Աշխարհի ոչ մի երկիր չի հետևել ԱՄՆ ներկայիս նախագահին, և պատժամիջոցները, որոնք ի սկզբանե անօրինական էին դրվել, այժմ վերացվել են»:

Իրանցի պաշտոնյան նշել է, որ Իսլամական Հանրապետությունը հավատարիմ է խաղաղության պահպանմանը և չի ցանկանում, որ տարածաշրջանը դառնա զենքի պահեստ: «ԱՄՆ-ի քաղաքականությունը տարածաշրջանը զենքի պահեստի վերածելն է և եկամուտ ապահովելը ամերիկյան զենք արտադրող ընկերությունների համար, իսկ նրանց շահերը միշտ կգերադասվեն մարդկային կյանքից», – ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս