Գևորգ Գորգիսյանը վարակվել է կորոնավիրուսով
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը վարակվել է կորոնավիրուսային հիվանդությունով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գորգիսյանը։
«Վերջը կովիդը ինձ էլ հասավ։ Փառք Աստծո, ինձ լավ եմ զգում։ Մի քանի օր ինքնամեկուսացած կլինինեմ, բայց կփորձեմ հեռահար հասանելի մնալ ու հնարավորինս օգտակար լինել։
Առողջ եղեք ու պահպանեք բոլոր կանոնները»,- գրել է պատգամավորը։