«Դեմ է զինադադարի դիմաց տարածքներ հանձնելուն». Արա Զոհրաբյան
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իրէջում գրել է՝ դեմ է զինադադարի դիմաց տարածքներ հանձնելուն։
«Ես, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ԴԵՄ ԵՄ զինադադարի դիմաց տարածքներ հանձնելու որևէ գործարքի և ՉԵՄ ԼԻԱԶՈՐՈՒՄ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող որևէ անձի կնքել նման գործարք:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրում եմ բանակցելիս հիշել հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր քաջերին:
Զորակցում եմ վարչապետին հայ ժողովրդի համար արժանապատիվ որոշում կայացնելու հարցում»։