Գազ չի լինելու
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 21-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Ախուրյան, Նոր Ախուրյան գյուղերի, Գյումրի քաղաքի «Օդանավակայան» թաղամասի, ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Տավուշի մարզի Հաղարծին գյուղի, ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն՝ Կոտայքի մարզի Փյունիկ և Արտավազ գյուղերի գազասպառողների գազամատակարարումը:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,-նշում են «Գազպրոմ Արմենիա»-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից: