Բաժիններ՝

Ղրղզստանում բռնել են սիրիացի ահաբեկիչերի հետ կապված զինյալների

Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի (ԱԱՊԿ) աշխատակիցները բռնել են միջազգային ահաբեկչական կազմակերպություններից մեկի երկու անդամների, որոնք կապված են սիրիացի զինյալների հետ: Հոկտեմբերի 20-ին այդ մասին հայտնել է ԱԱՊԿ-ի մամուլի կենտրոնը։

«ԱԱՊԿ-ն օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում, որոնք նպատակմղված են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ընդհատակյա կառույցների գործունեության եւ դրանց ֆինանսավորման ուղիների հայտնաբերմանը, կանխմանը եւ ոչնչացմանը, ներքգործնախարարության հետ համատեղ Ջալալ Աբադ քաղաքում ձերբակալել են հանրապետության երկու քաղաքացու»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մամուլի կենտրոնի տվյալներով՝ ձերբակալվածները, որոնց անուններն ու ազգանունները հետաքննության նպատակով առայժմ չեն նշվում, հոկտեմբերի 19-ին հարձակում են գործել տեղացի ձեռնարկչի վրա եւ «(նրանից) հափշտակել 400 հազար սոմ (շուրջ 5 հազար դոլար) գումարի դրամական միջոցներ»:

Խուզարկության ժամանակ կասկածյալների մոտ հայտնաբերվել են «հափշտակված դրամական միջոցները, կեծ արտարժույթ, էլեկտրաշոկեր, եւ ծակող-կտրող առարկաներ»:

«Ձերբակալվածներին կասկածում են Սրիայի տարածքում ապօրինի զինված կազմավորումների գործունեությանը մասնակցելու մեջ: Իրենց պարագլխի հրահանգով նրանք ժամանել են հանրապետություն միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսական օժանդակության ապահովման նպատակով»,- նշում է ԱԱՊԿ-ն: Կասկածյալները գտնվում են Ջալալ Աբադի ներքին գործերի քաղաքային բաժնի ժամանակավոր ձերբակալման մեկուսարանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս