Գավառում լույս աշխարհ է եկել արցախցի ընտանիքի 4-րդ երեխան՝ Մոնթեն
«Այսօր այցելեցի Գավառի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունք՝ տեսակցելու հոկտեմբերի 16-ին այստեղ լույս աշխարհ եկած արցախցի Մոնթեին: Նորածինն Էդգար և Արևիկ Ավդալյանների 4-րդ երեխան է: Մոնթեի հայրն այժմ գտնվում է Արցախում, իսկ ընտանիքը մարզում ապահովված է կեցության համար անհրաժեշտ պայմաններով: Հետաքրքրվեցի նորածնի առողջական վիճակով և Հայոց բանակի ապագա զինվորին մաղթեցի երջանիկ ու ապահով մանկություն: Հայ ազգը այսօր առավել քան երբևէ ունի Մոնթեների կարիք. թող նման ծնունդները ուղեկից լինեն մեր ազգին»,- գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Ֆեյսբուքի իր էջում։
Այսօր այցելեցի Գավառի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունք՝ տեսակցելու հոկտեմբերի 16-ին այստեղ լույս աշխարհ եկած…
Gepostet von Գնել Սանոսյան/Gnel Sanosyan am Montag, 19. Oktober 2020